Հարավային Կորեան գտնվում է ԱՄՆ-ից կախվածության մեջ ԿԺԴՀ-ի հետ անդրսահմանային նախագծերի թարմացման վերաբերյալ որոշումներ ընդունելիս: Դա թույլ չի տվել առաջընթաց ունենալ միջկորեական հարաբերություններում: Այս մասին հաղրոդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Uriminzokkiri տեղեկատվական հարթակին:
Աղբյուրը նաև նշվում է, որ 2018թ. դարձել է ակտիվ փոփոխությունների տարի, որն աննախադեպ է բաժանված Կորեական թերակղզու 70-ամյա պատմության մեջ:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը 2018թ. անցկացրել են երեք միջկորեական գագաթնաժողով, որոնց արդյունքում ստորագրվել է համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագիր: Սակայն 2019թ. այդ պայմանավորվածությունների իրականացման հետագա քայլեր չեն եղել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







