Իրաքում ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի զինվորական, տուժել՝ մի քանի ամերիկացի և իրաքցի:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իրաքի հյուսիսային հատվածի ռազմաբազայի վրա իրականացվել է 8 հրթիռային հարձակում: Բազայում գտնվում էին իրաքցի և ամերիկացի զինծառայողներ:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռևս որևէ ծայրահեղական խմբավորում չի ստանձնել, սակայն, ինչպես հայտնի է, նշված շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բավական հաճախ իրականացնում է հարձակումներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







