Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:51

Թրամփն Իրանին մեղադրել Է Իրաքում ԱՄՆ դեսպանատան մոտ անկարգություններ կազմակերպելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին մեղադրել Է Իրաքում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ անկարգություններ կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Իրանը սպանել է ամերիկացի պայմանագրային զինծառայողին, շատերը վիրավորվել են։ Մենք վճռականորեն ենք պատասխանել և միշտ պետք է դա անենք։ Այժմ Իրանը հարձակում է կազմակերպում Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա։ Նրանք պատասխանատվության կենթարկվեն։ Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ Իրաքը կօգտագործի իր զինված ուժերը դեսպանատունը պաշտպանելու համար, նա արդեն ծանուցվել է», — Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը:

Նշենք, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան առջև զանգվածային ակցիա է ընթանում ի նշան Սիրիայի հետ սահմանակից էլ Կաիմ քաղաքում շիաների «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման ճամբարի վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակման: Հարձակման հետևանքով զոհվել է 25 մարդ, առնվազն 50 աշխարհազորայիններ վիրավորվել են:

Ինչպես կիրակի օրը հայտնել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, ԱՄՆ-ն մի քանի հարված է հասցրել Սիրիայում և Իրաքում այդ խմբավորման հինգ օբյեկտներին: Ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցչի վարկածով ՝ «Քաթաիբ Հեզբոլլահը» պատասխանատու է Քիրքուքի մերձակայքում գտնվող իրաքյան ռազմակայանի հրթիռակոծման համար, որի հետևանքով զոհվել է քաղաքացիական անձանց թվից ամերիկացի պայմանագրային զինծառայողը:

Ընդ որում Պենտագոնի ներկայացուցիչը պահանջել է, որ «Իրանը և նրա խամաճիկային ուժերը «Քաթաիբ Հեզբոլլահ»-ից դադարեցնեն «ամերիկյան և կոալիցիոն ուժերի վրա հարձակումները» և հարգեն Իրաքի ինքնիշխանությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+