Լրագրող Բաբակ Թաղվեյը հրապարակել է կադրեր Բաղդադում Ամերիկայի դեսպանատան պաշարումից, որի մոտ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ցուցարարները հրկիզել են դեսպանատան պարիսպը։ Շենքի պատերը ծածկված են կրակով։ Դեսպանատան մոտ հավաքված են հազարավոր մարդիկ, ովքեր հակաամերիկյան կարգախոսներ են բղավում և քարեր նետում համալիրի ուղղությամբ։ Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն օգտագործում են արցունքաբեր գազ։ Դիվանագիտական առաքելության աշխատակիցները նախապես տարհանվել են և արդեն լքել են Իրաքը:
Կադրերում կարելի է տեսնել շենքում գտնվող ամերիկյան հատուկ նշանակության ջոկատայինների և իրաքցի զինծառայողների: Նաև երևում է ցուցարարների բազմությունը և դեսպանատան առջև գտնվող հրապարակի ծուխը:
Նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ամերիկյան դեսպանատան գրոհի կազմակերպման հետևում կանգնած է Իրանը:
Նշենք, որ դեսպանատան մոտ բողոքի ակցիաները սկսվել են ամերիկյան անօդաչուների հարվածների հետևանքով շիական «Կատաիբ Հեզբոլլահ» խմբավորման զոհված անդամների հուղարկավորությունից հետո: Նախնական տեղեկատվության համաձայն՝ զոհվել են «Ալ Հաշդ աշ Շաաբի» շարժման 25 մարտիկներ։ Իրաքի իշխանությունները դատապարտել են ամերիկյան հարվածները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







