Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:21

Զարիֆը Պոմպեոյին «մեծամիտ ծաղրածու» է անվանել

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին անվանել է «մեծամիտ ծաղրածու» ի պատասխան այն պնդման, թե Իրաքի բնակիչներն իբր ուրախանում են Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությամբ։ Այս մասին հայտնումէ Ռիա Նովոստին։
Ավելի վաղ Պոմպեոն իր Twitter-ում գրել էր, որ «իրաքցիները փողոցներում պարում են ի պաշտպանություն ազատության», քանի որ «շնորհակալ են, որ գեներալ Սոլեյմանին այլևս չկա»: Նա տեսանյութ է տեղադրել, որում երևում է փողոցներում վազող և Իրաքի դրոշը ծածանող մարդիկ։
«Քսանչորս ժամ առաջ մեծամիտ ծաղրածուն, ով ներկայանում է որպես դիվանագետ, հայտարարել է, որ մարդիկ պարում են Իրաքի քաղաքներում: Այսօր հարյուր հազարավոր մեր հպարտ իրաքցի եղբայրներն ու քույրերը նրան իրենց պատասխանն են առաջարկել իրենց հողի վրա։ Եկել է Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի թշնամական ներկայության վերջը»,- գրել Է Զարիֆը Twitter-ում։
24 hrs ago, an arrogant clown— masquerading as a diplomat— claimed people were dancing in the cities of Iraq.

Today, hundreds of thousands of our proud Iraqi brothers and sisters offered him their response across their soil.

End of US malign presence in West Asia has begun. pic.twitter.com/eTDRyLN11c
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Իրաքում փողոց է դուրս եկել մի քանի հազար մարդ, որպեսզի հրաժեշտ տա ամերիկյան ավիահարվածի հետևանքով Բաղդադում ավելի վաղ զոհված իրանցի ազդեցիկ գործիչ, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, ինչպես նաև Իրաքի շիաների աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսին և նրանց ուղեկցող սպաներին: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով ՝ Սոլեյմանին կտեղափոխվի Իրան և կհուղարկավորվի հաջորդ շաբաթ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+