Քենիայում «Ալ Շաբաբ» խմբավորման գրոհայինները հարձակվել են ամերիկյան ռազմաբազայի վրա, որի հետևանքով զոհվել են ԱՄՆ-ի ռազմական և Պենտագոնի երկու պայմանագրային զինծառայողներ։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»՝ հղում անելով ԱՄՆ-ի Աֆրիկյան հրամանատարության մամուլի ծառայության տարածած հաղորդարությանը։
Հարձակման հետևանքով վիրավորվել է ևս երկու մարդ:
«Տուժած ամերիկյացիները կայուն վիճակում են և տարհանվում են»,- ասվում է հայտարարության մեջ:
Գրոհայիններին հաջողվել է ներթափանցել ռազմակայանի տարածք և վնասել վեց քաղաքացիական օդանավ, որոնք գտնվում էին օդանավակայանում: Քենիացի զինվորականների հետ համատեղ հարձակումը հաջողվել է հետ մղել ։
Հիշեցնենք, որ նախօրերին հայտնի է դարձել Քենիայում ԱՄՆ ՌԾՈւ բազայի վրա հարձակման մասին:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Քաիդայի» հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







