Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերից բռնկված հրդեհներն Ավստրալիայում ոչնչացրել են ավելի քան 6 մլն հեկտար անտառ, ինչը մակերեսի համեմատելի է Ավստրիայի չափերի հետ: Հրդեհները 25 մարդու կյանք են խլել, ևս 39-ը տուժել են, հազարավոր շենքեր ավերվել են, իսկ շատ քաղաքներում բացակայում է էլեկտրականությունը և բջջային կապը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը:
Ինչպես նշել է Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնը, հրդեհների հետևանքով զոհվել է շուրջ 4 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն և ոչխար, մայրցամաքային յուրահատուկ կենդանական աշխարհին անհամաչափ վնաս է հասցվել: Բացի այդ, նախնական գնահատականներով, զոհվել են հարյուր հազարավոր վայրի կենդանիներ, այդ թվում ՝ կոալաներ։
Սպասվում է, որ երկրի վերականգնման համար ավելի քան 500 մլն դոլար կպահանջվի։ Հրդեհների դեմ արդեն պայքարում են պահեստազորի 3 հազար զինծառայողներ, ինչպես նաև 100 ամերիկացի հրշեջներ:
Համացանցում արդեն հայտնվել են բնական աղետի սարսափելի լուսանկարներ և տեսագրություններ: Ողբերգության մասշտաբը կարելի է տեսնել նաև տիեզերքից։
Անտառային հրդեհների մեծ մասը կենտրոնացած է Ավստրալիայի արևելյան ափին: Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում օդի աղտոտվածության մակարդակը 26 անգամ գերազանցել է կրիտիկական նշագիծը:
Australia da hayvanlar yanmaya devam ediyor…
#SaveAustralia pic.twitter.com/MClbpGIze0
Hell on Earth!
PRAY FOR AUSTRALIA #AustraliaBurns
ctto: WavoVape pic.twitter.com/ct5RJ6bEgN
Australia
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







