Հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին տեղեկատվություն է տարածել Կրեմլի պաշտոնական կայքը։
Հանդիպման ընթացքում Պուտինն ու Մերկելը կքննարկեն միջազգային օրակարգի արդիական թեմաներ, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակը, հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանին ամերիկյան ավիահարվածի հետևանքով Մերձավոր Արևելքում լարվածության սրումը:
Կքննարկվի նաև ներուկրաինական հակամարտության կարգավորման խնդիրը՝ Մինսկի «միջոցառումների համալիրի» 2015 թվականի իրականացման և 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:
Ալիևը հայտարարել է Սիրիային ադրբեջանական գազ մատակարարելու նախագծի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով...