ՄԱԿ-ի առաքելությունը Իրաքում հայտարարել է, որ հարձակումները երկրի ավիաբազայի վրա խախտում է նրա ինքնիշխանությունը, և կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վերջերս Էրբիլ և Ալ-Անբար նահանգներում գտնվող ռազմակայանների ուղղությամբ հրթիռային հարվածները միայն խորացնում են հակամարտությունը և կրկին խախտում են Իրաքի ինքնիշխանությունը, — նշվում է առաքելության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: Մենք զսպվածության և երկխոսության մեկնարկի կոչ ենք անում»։
ԱՄՆ-ի և Իրանի մրցակցությունը չպետք է ծանր հետևանքներ ունենա Իրաքի համար, ասված է հաղորդագրության մեջ:
«Անիմաստ դաժանությունը հանգեցնում է կանխատեսելի հետևանքների», — նշել են առաքելությունում: Իրաքը չպետք է նման գին վճարի այլ երկրների մրցակցության համար»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







