Բաղդադի իշխանություններն ավելի վաղ էին տեղեկացրել ամերիկյան պաշտոնական շրջանակներին, թե որ ռազմաբազաների ուղղությամբ Իրանը կհասցնի հրթիռային հարվածներ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, Իրաքը ամերիկյան կողմին նախօրոք տեղեկացրել է այն մասին, թե որ ռազմաբազաները հարձակման կենթարկվեն: Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի իշխանություններից ստացել է նախազգուշացում այն մասին, որ շուտով հարվածներ կհասցվեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







