Թուրքիան հատկապես սուր կերպով է զգում ծայրահեղ լարվածությունը Միացյալ Նահանգների և Իրանի միջև և մտադիր է նպաստել լարվածության թուլացմանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում «Թուրքական հոսք» գազախողովակաշարը շահագործման հանձնելու արարողության ժամանակ:
«Մեր դաշնակցի` ԱՄՆ-ի և մեր հարևանի` Իրանի միջև շարունակվում է լարվածությունը, որը հասել է անցանկալի կետի: Մենք չենք ցանկանա, որ Սիրիան, Իրաքը, Լիբանանը և Պարսից ծոցը դառնան ռազմական գործողությունների թատերաբեմ: Թուրքիան լրջորեն մտահոգ է նրանով, ինչ կատարվում է տարածաշրջանում»,-ասել է Թուրքիայի ղեկավարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







