Թուրքիայի զինուժը կորուստներ է կրել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում: Այս մասին հայտնում է ermenihaber-ը՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ Twitter-յան էջում արված հաղորդագրությանը։
Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել հարձակում պարեկապահակային ծառայություն իրականացնող թուրք զինվորների վրա և պայթեցվել է ռումբերով բեռնված բեռնատար մեքենա։ Պայթյունի հետևանքով սպանվել է թուրքական բանակի 4 զինծառայող։
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը մեկնարկել էր 2019թ. հոկտեմբերի 9-ին։ Ըստ թուրքական կողմի՝ գործողության նպատակն էր Սիրիայի հյուսիս-արևելքն ազատել քուրդ գրոհայիններից՝ նշված տարածքներում անվտանգության գոտի ստեղծելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







