Հռոմի Ֆրանցիսկոս պապն անհանգստացած Է մերձավորարևելյան տարածաշրջանում լարվածության աճով, որը սպառնում է Իրաքի վերականգնման գործընթացին: Այս մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հայտարարել է Սուրբ Աթոռում դիվանագետներին հղած ուղերձում։
«Հատկապես տագնապալի են մերձավորարևելյան տարածաշրջանից ստացվող ազդանշանները, Իրանի և ԱՄՆ-ի հրահրած լարվածության աճը սպառնում է խարխլել Իրաքի վերականգնման երկար գործընթացը, ինչպես նաև հող ստեղծել հակամարտության աճի համար», — ասել Է քահանայապետը՝ կոչ անելով բոլոր կողմերին երկխոսության՝ «միջազգային իրավունքի լիակատար հարգանքով»: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը ցանկություն էր հայտնել այցելել Իրաք՝ աջակցելու այդ երկրում քրիստոնեական համայնքին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







