Բրազիլական հարավային Սանտա-Կատարինա նահանգում գտնվող Իմբույա քաղաքի քաղաքապետ Ժուաու Շվամբախը ապանվել է հարձակման արդյունքում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով G1 հարթակին:
Հանցագործը քաղաքպետարանի շենքի ավտոկայանտեղիում երկու անգամ կրակ է բացել քաղաքագլխի ուղղությամբ, որից հետո փորձել է ինքնասպան լինել:Հանցագործության շարժառիթները պարզվում են:
Ժուաու Շվամբախը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2016թ-ից, իսկ մինչ այդ եղել է փոխքաղաքապետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







