ԱՄՆ-ի զինված ուժերը մտադիր են մասնագիտացված ստորաբաժանում ստեղծել Ռուսաստանին և Չինաստանին հակազդելու նպատակով, այն, ենթադրաբար, կտեղակայվի Ֆիլիպիններից և Թայվանից (ՉԺՀ) արևելք գտնվող կղզիներում: Այս մասին ուրբաթ հայտնել Է Bloombergգործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ օպերատիվ խումբը բարձր ճշգրտության ու մեծ հեռահարության հրթիռներ արձակելու հնարավորություն կունենա, որոնք կարող են խոցել ցամաքային և ծովային թիրախները: Մասնավորապես, խոսքը հիպերձայնային հրթիռների մասին է։ Բացի այդ, այն կարող է կիբերհարձակումներ իրականացնել, գրում է գործակալությունը։
Ինչպես Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել Է ԱՄՆ բանակի (ցամաքային զորքերի) նախարար Ռայան Մաքքարթին, այդ քայլը նպատակ ունի մասնակիորեն չեզոքացնել տարածաշրջանում ՌԴ-ի և Չինաստանի հնարավորությունները: Երբ կգործի ստորաբաժանումը, առայժմ չի հստակեցվում։ Այն ստեղծվելու է ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության հետ համագործակցությամբ, որը պատասխանատու է այդ թվում ամերիկյան հետախուզական արբանյակների մշակմանև դրանց կառավարման համար:
Ինչպես սպասվում է, Մաքքարթին նշված ստորաբաժանման ստեղծման վերաբերյալ պարզաբանումներով հանդես կգա ուրբաթ օրը Վաշինգտոնում։
«Շերեմետևո» օդանավակայանում 174 չվերթ է չեղարկվել
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 174 չվերթ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ռոսավիացիային»: Այժմ Մոսկվայի օդանավակայանները՝ «Շերեմետևոն», «Վնուկովոն», «Դոմոդեդովոն»...