Ավստրալի Իշխանությունները որոշել են մասսայական ոչնչացնել ուղտերին:Այս մասին հայտնում է eadaily.com կայքը:
Որոշումը պայմանավորված է նրանով, որ հրդեհների հետևանքով առաջացած երաշտի պատճառով այս կենդանիները սպառում են մեծ քանակությամբ խմելու ջուր, ինչը հանգեցնում է ջրի սակավության:
Ջրի սակավության պատճառով ուղտերը քանդում են ցանկապատերը, ներխուժում տեղի բնակիչների տները և ջուր խմում: Հաղորդվում է, որ Ավստրալիայի հյուսիս-արևմուտք կուղարկվեն ուղղաթիռներ՝ հինգ օրում մինչև 10 հազար ուղտ սպանելու համար:
Ոչնչացման հաջորդ պատճառն այն է, որ այդ կենդանիները տարեկան արտանետում են մոտ մեկ տոննա ածխաթթու գազ:
Հիշեցնենք, որ նոյեմբեր ամսից Ավստրալիայում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհների զոհ է դարձել 27 մարդ և ավելի քան 1 միլիարդ կենդանի: Այրվել է 10.3 միլիոն հա անտառածածկույթ, ինչը հավասարազոր է Հարավային Կորեայի ամբողջ տարածքին: Կանաչ մայրցամաքում հրդեհների ծուխը հասել է մինչև Չիլի և Արգենտինա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







