Թեհրանի՝ Վաշինգտոնի հետ բանակցությունների գնալու շանսերն ավելի բարձր են դարձել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի զոհվելուց հետո։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը շաբաթ օրը Axiosլրատվական պորտալին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ իրանցիների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու և համաձայնության գալու հնարավորությունները զգալիորեն ավելացել են», — ասել է Օ՛Բրայենը: Նրա կարծիքով, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Սոլեյմանին «արդեն մարտադաշտից դուրս է»։
ԱՄՆ նախագահի օգնականը նաև կարծիք է հայտնել, որ «իրանցիները գիտակցել են, որ իրենք չեն ցանկանում ռազմական առճակատում ԱՄՆ-ի հետ, ինչպես նաևայն, որ առավելագույն ճնշման արշավը (Թեհրանի վրա) չի ավարտվի»:
«Սոլեյմանին համոզված էր, որ նա կարող է վերջ դնել առավելագույն ճնշման արշավին՝ բարձրանալով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության աստիճաններով, բախելով անօդաչուները, խափանելով Սաուդյան նավթավերամշակման գործարանները, զավթելով նավերը և այլն: ․․․Կարծում եմ, որ այդ խաղերը այժմ ավարտվել են։ …Ես կարծում եմ, որ իրանցիները դուրս են գալիս բարձր մարտական պատրաստության վիճակից», — պարզաբանել է Օ՛Բրայենը:
Ինչպես նշում Է Axios-ը, Օ՛Բրայենին նաև հարցրել են, թե ինչու է ԱՄՆ վարչակազմը հրապարակայնորեն խոստովանել Սոլեյմանիի սպանությունը, այլ ոչ թե գնացել անանուն մնալու ճանապարհով: Դա, մի շարք փորձագետների կարծիքով, ավելի ռացիոնալ կլիներ, քանի որ այդքան վիրավորական չէր լինի Իրանի ղեկավարության նկատմամբ:
«Աշխարհում շատչեն այն երկրները, որոնք կարող են իրականացնել այդ հարձակումը», — պատասխանել է Օ՛Բրայենը։ Նրա խոսքով՝ Սոլեյմանին «մասնակից է եղել ամերիկացիների վրա հարձակումների նախապատրաստմանը», իսկ Միացյալ Նահանգները ցանկացել է դրանք խափանել:
«Դա հրապարակայնություն կստանար», — հավելել է ԱՄՆ նախագահի օգնականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







