Ավստրալիայում կստեղծվի հատուկ թագավորական հանձնաժողով, որը կուսումնասիրի անտառային հրդեհների պատճառները։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը ABC- ին տված հարցազրույցում, հայտնում է RBC-ն։
Մորիսոնը նշել է, որ մտադիր է ընդունել թագավորական հանձնաժողով ստեղծելու կառավարության առաջարկությունը, ինչպես նաև բնական աղետների ժամանակ նահանգներին օգնելու նպատակով քննարկել դաշնային կառավարության լիազորությունների ընդլայնումը:
Ավստրալիայի վարչապետը նշել է, որ հասունացել է արձագանքման հարցով ազգային ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտությունը։ Այս որոշմանը Մորիսոնը հանգել է նաև հասարակության կողմից երկարատև քննադատության արդյունքում։
Նշենք, որ գրեթե երեք ամսվա ընթացքում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 28 մարդ, ավերվել է ավելի քան 2 հազար տուն, ոչնչացել է շուրջ 500 միլիոն կենդանի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







