Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:10

ԱՄՆ-ում ամենապահանջված հրուշակագործը հայուհի Ֆլորա Աղաբաբյանն է

Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալող աշխարհահռչակ հրուշակագործ Ֆլորա Աղաբաբյանը շարունակում է իր պատրաստած տոնական տորթերի միջոցով զարմացնել բոլորին։ Նրա աշխատանքը մեծ պահանջարկ ունի շատ հայտնիների շրջանում, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանի, Բեյոնսեի, Ջենիֆեր Լոպեսի, Ուիլ Սմիթի, Մայքլ Ջորդանի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջանում, հայտնում է shantnews-ը։

Ֆլորա Աղաբաբյանը ծնվել է Երևանում և սկսել է ստեղծագործել վաղ տարիքից:

16-ամյա Ֆլորան հետաքրքրվել է տորթերի պատրաստմամբ և ձևավորմամբ: Նախ նա գնացել է Գլենդել և սկսել աշխատանք փնտրել հայերին պատկանող հրուշակագործական արտադրամասերում, սակայն բազմաթիվ անհաջող փորձերից հետո որոշել է մեկնել Լաս Վեգաս: Ի վերջո, նրան հաջողվել է իրականացնել իր երազանքը՝ դառնալ ԱՄՆ-ում աշխարհի լավագույն հրուշակագործներից մեկը:

«Սկզբում ես ստիպված էի առանց հանգստանալու 20 ժամ աշխատել մինչև այն պահը, երբ առաջարկ ստացա մի հյուրանոցի ֆրանսիական ծագումով ամերիկացի հայտնի հրուշակագործից: Մեր հանդիպման ժամանակ նա խնդրեց ինձ տորթ պատրաստել: Ես պատրաստեցի այն, նա գոհ էր և խոստացավ օգնել ինձ: Հաջորդ օրն ինձ զանգահարեցին և մի քանի աշխատատեղերից: Ես հաջողությամբ անցա բոլոր հարցազրույցները, բայց, ի վերջո, ընտրեցի Wynn խաղատուն-հյուրանոցը, որտեղ ես աշխատում եմ մինչ օրս (Ֆլորան այժմ զբաղվում է բացառապես տորթերի զարդարմամբ)», – ասել է հրուշակագործը:

Ֆլորա Աղաբաբյանը միջազգային մրցույթներում արժանացել է հսկայական թվով մրցանակների: Ճանաչվել է 2011 թ.-ի հարսանեկան տորթի համաշխարհային մրցույթի հաղթող: Աղաբաբյանի մեկ հեղինակային տորթի նվազագույն արժեքը 25 հազար դոլար է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+