Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս գտնվող Էդ-Դուջեյլ շրջանի «Բալադ» ավիաբազան գնդակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնում էDeutsche Welle-ն՝ հղում անելով Reuters գործակալությունը։
Համաձայն աղբյուրի տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով, վիրավորվել է 4 իրաքցի, որոնց թվում են առնվազն երկու զինծառայողներ: Ավիաբազան գնդակոծվել է ռեակտիվ արկերով՝ շուրջ ութ անգամ։
Dpa գործակալությունը, վկայակոչելով Սալահ էդ Դին նահանգի ոստիկանությանը, հայտնել է, որ հարվածները հասցվել են թռիչքուղու և բազայի մուտքի գոտուն: Դեռևս չի հաղորդվում, թե ով է ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Նշենք, որ «Բալադ» ավիաբազան հունվարի 4-ին արդեն ենթարկվել էր հրթիռակոծության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







