Մոսկվայում ընթացող Լիբիայի հակամարտության կողմերի բանակցություններն ավարտվել են առանց հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտնում է աղբյուրը, Ռուսաստանի և Թուրքիայի Արտգործնախարարների և Պաշտպանության նախարարների բանակցությունները Լիբիայի հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ տևել են ավելի քան 6 ժամ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Ֆայեզ Սարաջի Լիբիայի ազգային համաձայնության կառավարության և Լիբիական ազգային բանակի ղեկավար Խալիֆ Հաֆթարի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը։
Կողմերը հավանություն են տվել հրադադարի հաստատման գաղափարին, սակայն խոստացել են արձագանքել պայմանավորվածությունների ցանկացած խախտման։Մարտական գործողությունները դադարել են հունվարի 12-ի կեսգիշերից։
Երկիշխանությունը երկրում հանգեցրել է ռազմական տարբեր խմբավորումների և ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացմանը։ Կենտրոնական իշխանության բացակայության արդյունքում Լիբիան վերածվել է հանցագործությունների թատերաբեմի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







