«Ախ փոխնախագահի և կուսակցության նախագահի պաշտոնները համատեղելու սահմանափակումներ չկան, Մեդվեդևը մնացել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ղեկավարը»։ Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը:
Պետդումայում հինգշաբթի կայացած նիստում «Միացյալ Ռուսաստան» խմբակցությունը կողմ է քվեարկել կառավարության նախագահի պաշտոնում ՌԴ նախագահի կողմից ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությանը:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նիստի մասնակիցներից մեկը:
«Քվեարկել են միաձայն, դեմ չի եղել ոչ ոք», — ասել է գործակալության զրուցակիցը: Այս տեղեկությունը հաստատել է խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը։
«Որոշումը, որն ընդունվել է՝ միաձայն պաշտպանել Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, ներկայացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը», — ասել է Նևերովը:
Նախատեսվում է, որ ավելի ուշ թեկնածուն կհանդիպի Դումայի մյուս երեք խմբակցությունների հետ, իսկ Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին ամբողջ պալատը նիստում կքննարկի Միշուստինին վարչապետ նշանակելուն համաձայնություն տալու հարցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







