Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:03

Շուրջ 1000 սիրիացիներ մեկ օրում կարող են անցակետերով լքել Իդլիբի գոտին

Մոտ 1000 սիրիացի խաղաղ քաղաքացիներ և 50 ավտոմեքենաներ կարող են վերջերս բացված անցակետերով լքել Սիրիայի Իդլիբի դեէսկալացիայի գոտին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է փախստականների հարցերով Ռուսաստանի և Սիրիայի միջգերատեսչական համակարգող շտաբների համատեղ հայտարարության մեջ։

Հունվարի 13 — ին սկսել են գործել երեք անցակետեր՝ Իդլիբի դեէսկալացիայի գոտու զինյալների կողմից վերահսկվող շրջաններից խաղաղ բնակիչների դուրս գալու համար: «Աբու-էդ-Դուհուր» անցակետը գտնվում է Իդլիբ նահանգում, «Էլ-Հադեր» անցակետը՝ Հալեպի նահանգում, «Հաբիտ» անցակետը՝ Համա նահանգում:

«Յուրաքանչյուր անցակետի թողունակությունը կազմում է օրական մինչև 1000 մարդ և 50 ավտոմեքենա։ Մշտական բնակության վայր չունեցող քաղաքացիների համար բավականաչափ տեղեր են պատրաստվել Համա նահանգի ժամանակավոր տեղավորման կենտրոններում», — ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Իդլիբի նահանգում բնակչության շահերից ելնելով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Սիրիային անդրսահմանային հումանիտար օգնությունը երկարաձգելու վերաբերյալ:

Ավելի վաղ հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոն են դիմել Սիրիայի քաղաքացիները Իդլիբի դեէսկալացիայի գոտուց՝ խնդրելով վերադառնալ իրենց տները, որոնք գտնվում են գրոհայիններից ազատագրված տարածքներում:

Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբի դեէսկալացիայի գոտում հրադադարը ուժի մեջ է մտել հունվարի 12-ից: Ընդ որում, սիրիական կառավարական ուժերը հունվարի 9-ի ժամը 14:00-ից դադարեցրել են մարտական գործողությունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+