Ռուսաստանի սահմանադրական բարեփոխումների ժամկետներն արդեն հայտնի են։ Սահմանադրական բարեփոխումները նախատեսվում են իրականացնել մինչև այս տարվա մայիսի 1-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Դաշնության խորհրդի իր աղբյուրներին։
«Մինչև մայիսի 1-ը կանցկացվի համառուսաստանյան քվեարկություն օրինագծերի վերաբերյալ, որոնք վերաբերելու են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն», — ասել է աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ մշակվում է քվեարկության անցկացման կարգը։
Հիշեցենենք, որ հունվարի 16-ին Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում բարձրացրել էր Ռուսատանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը։
Համաձայն աղբյուրի՝ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ օրինագծերը, ամենայն հավանականությամբ, Պետդումա կմտցվեն 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







