Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտագուսը, չնայած ՌԴ Պաշտպանության նախարարության ավելի վաղ հնչեցրած հերքմանը, հինգշաբթի հանդես է եկել այն պնդմամբ, թե Ռուսաստանն ու Սիրիայի կառավարությունն իբր խախտել են հրադադարի ռեժիմը Իդլիբում:
Twitter-ի իր էջում նա պնդել է, որ Սիրիայում «հրադադարը խախտվել է»։ ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է բռնությունը և կրկին կոչ է անում «Ռուսաստանին և Սիրիային դադարեցնել այդ դաժան հարձակումները»:
Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբի դեէսկալացիայի գոտում հրադադարը ուժի մեջ է մտել հունվարի 12-ից: Ընդ որում, սիրիական կառավարական ուժերը հունվարի 9-ի ժամը 14:00-ից դադարեցրել են մարտական գործողությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







