Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է Լորդերի պալատի նիստերի վայրը տեղափոխել Անգլիայի հյուսիսի Յորք քաղաք: Այս մասին հայտնում է The Sunday Times թերթը՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում կառավարող Պահպանողական կուսակցության նախագահ Ջեյմս Քլեվերլիի հայտարարությանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս շաբաթ Ջոնսոնը ցուցում է տվել սկսել Լոնդոնից խորհրդարանի վերին պալատի նիստերի վայրը տեղափոխելու ծրագրի մշակումը: Եթե այդ պլանները կյանքի կոչվեն, ապա Յորքը երկրի քաղաքական կյանքում կսկսի կարևոր դեր խաղալ XVII դարի անգլիական հեղափոխությունից հետո առաջին անգամ։
Ընդ որում, Անգլիայի հյուսիսը պատահական չէ ընտրված.հենց այդ տարածաշրջանն է ավանդաբար համարվում լեյբորիստների ոտչինան, որտեղ Պահպանողական կուսակցության դիրքերը թույլ են։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վերին պալատի նոր «տան» կառուցման հիմնական վայր կդառնա Յորքի երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող չօգտագործված հողը, որը պետական սեփականություն է հանդիսանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







