ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը միջազգային հանրությանը կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել, որպեսզի կանխվի Լիբիայում լայնածավալ քաղաքացիական պատերազմը, քանի որ այն կարող է ամբողջ տարածաշրջանի համար կործանարար հետևանքներ ունենալ: Նման հայտարարություն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշն արել է Բեռլինում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի բացման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գուտիերեշը նաև ընդգծել է, որ լիբիական հակամարտությունը ռազմական լուծում չունի։
«Լիբիայում քաղաքացիական պատերազմը կարող է հանգեցնել հումանիտար մղձավանջի և երկիրը պառակտման սպառնալիքի տակ դնել»,- ընդգծել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։
Գուտիերեշը հիշեցրել է, որ Տրիպոլիի շրջանում հակամարտության ընթացքում զոհվել և տուժել են հազարավոր մարդիկ, ավելի քան 170 հազար մարդ հարկադրված է եղել լքել իրենց տները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







