Թուրքիան տվյալ պահին Լիբիա է ուղարկել միայն ռազմական խորհրդականներ և
հրահանգիչներ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլինում Լիբիայի հարցով վեհաժողովից վերադառնալիս`
օդանավակայանում:
«Մենք այս պահին Լիբիա զինուժ չենք ուղարկում, այլ միայն ռազմական խորհրդականներ և տեսուչներ»,-ասել է Նախագահը: Թուրք առաջնորդի խոսքով` ինքը վեհաժողովի ժամանակ բարձրաձայնել է Լիբիայում այլ ուժերի ներկայության հարցը: Էրդողանը ընդգծել է Լիբիայում «Վագների» 2500 զինծառայողի առկայությունը, ինչպես նաև Սուդանի, Չադի և Նիգերի ավելի քան 500 զինծառայողի փաստը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև
ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրվել էր Ստամբուլում
նոյեմբերի 28-ին, որը նախատեսում էր զինծառայողների ուսուցում և վերապատրաստում, իրավաբանական հիմքի կառուցվածքայնացում, երկու երկրների զինվորականների միջև հարաբերությունների ամրապնդում: Իսկ արդեն հոկտեմբերի 5-ին Էրդողանը հայտարարել էր դեպի Լիբիա զինվորականներ ուղարկելու մասին` հայտարարելով, որ նրանց հիմնական խնդիրը գործողությունների համակարգումն ու լեգիտիմ կառավարության անվտանգության ապահովումն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







