Բրիտանական Guardian թերթը հայտնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր ղեկավարի անունը։ Նա ԻՊ-ի հիմնադիրներից Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման Ալ Մաուլ Ալ Սալբինն է, հաղորդում է «Ռիա Նովոստին»: Guardian-ը նշում է, որ նա հայտնի է նաև Հաջի Աբդուլլա և Աբդուլա Կարդաշ կեղծանուններով:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ երկու հետախուզական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ծնունդով իրաքցի Ամիր ալ Սալբին ԻՊ-ն գլխավորել է 2019 թվականի հոկտեմբերին՝ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից մի քանի ժամ անց:
Guardian-ը հայտնում է, որ ալ Բաղդադիի ոչնչացումից առաջ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Ալ Սալբիին համարել է ԻՊ-ի ղեկավարի պաշտոնի պոտենցիալ թեկնածու: Ամերիկյան իշխանությունները 5 մլն դոլարի չափով պարգևատրում են առաջարկել նրան բռնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







