Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:06

Չավուշօղլուն հայտարարել Է, որ Հաֆթարը հանդես է գալիս Լիբիայում հակամարտության ռազմական լուծման օգտին

Լիբիայի ազգային բանակի հրամանատար ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի դիրքորոշումը ցույց է տալիս, որ նա կողմ է Լիբիայում հակամարտության ռազմական լուծմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման պնդմամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ NTV հեռուստաալիքի եթերում։

«Չնայած մեր բոլոր ջանքերին, Հաֆթարը Մոսկվայում չի ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը։

Այն փաստը, որ Հաֆթարի կողմից ոչ մի աջակցություն չի եղել Բեռլինում Լիբիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին, նույնպես հարցեր է առաջացրել բոլորի մոտ։ Այսօրվա դրությամբ նրա դիրքորոշումը ցույց է տալիս, որ նա ցանկանում է ռազմական լուծում։ Հաֆթարը պետք է հանգի քաղաքական կարգավորման։ Մեր բոլոր ջանքերը՝ ուղղված են հենց դրան», — ասել է արտգործնախարարը։

Նշենք, որ Հունվարի 19-ին Բեռլինում տեղի ունեցավ Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովը, որի ընթացքում, որոշ աղբյուրների փոխանցմամբ, համաձայնություն է ձեռք բերել Լիբիայում կրակի դադարեցման, զենքի մատակարարման վրա էմբարգո սահմանելու և հակամարտության՝ բացառապես քաղաքական ճանապարհով կարգավորման ուղղությամբ:

Ամփոփիչ փաստաթղթում հանդիպման մասնակիցները կոչ են արել դադարեցնել կրակը, պարտավորվել են ձեռնպահ մնալ Լիբիայի գործերին միջամտելուց, առաջարկել են ստեղծել միասնական կառավարություն և բարեփոխումներ սկսել գրեթե 10 տարի առաջ ՆԱՏՕ-ի ինտերվենցիայով ավերված պետականության վերականգնման համար: Հակամարտության կողմերը համաձայնել են նաև հրադադարի դիտարկման համար հատուկ հանձնաժողովի ստեղծմանը:

Ներկայում Լիբիայում զուգահեռաբար գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ազգային համաձայնության միջազգայնորեն ճանաչված կառավարություն և ժամանակավոր կաբինետ, որը երկրի արևելքում գործում է Ներկայացուցիչների պալատի հետ համատեղ և աջակցում է լիբիական ազգային բանակին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+