Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Մեծ Բրիտանիան պատրաստ է ԵՄ-ից դուրս գալ հունվարի 31-ին. Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիան պատրաստ է ԵՄ-ն լքել նախատեսված ժամկետում՝ հունվարի 31-ին, այն բանից հետո, երբ խորհրդարանի երկու պալատները հաստատեն Brexit-ի մասին օրինագիծը: Այս մասին նախօրեին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Խորհրդարանն ընդունել Է Եվրամիությունից դուրս գալու մասին օրինագիծը, և դա նշանակում է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից կհեռանա հունվարի 31-ին և առաջ կընթանա որպես մեկ ամբողջություն։ Ժամանակ առ ժամանակ թվում էր, թե մենք երբեք չենք հատի Brexit-ի եզրագիծը, բայց վերջապես մեզ մոտ դա ստացվեց», — հայտարարել Է Ջոնսոնը։ Վարչապետը Brexit-ի կողմնակիցներին և հակառակորդներին կոչ է արել վերջ դնել վեճերին և կենտրոնանալ Թագավորության կենսական խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են հանցավորության դեմ պայքարը, հիվանդանոցների աշխատանքի բարելավումը և այլն:

Չորեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը համայնքների պալատից հետո հաստատել է Brexi-ի մասին օրինագիծը, այժմ այն պետք է ստորագրի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Սպասվում է, որ դա տեղի կունենա հունվարի 23-ին կամ 24-ին։ Դրանից հետո օրինագիծը կստանա օրենքի ուժ, և առաջիկա օրերին Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը կվավերացնեն Brexit-ի պայմանների մասին համաձայնագիրը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հունվարի 24-ին անհրաժեշտ փաստաթղթերը կստորագրեն Բրյուսելում, իսկ հունվարի 29-ին համաձայնագիրը պետք է վերջնականապես հաստատի Եվրախորհրդարանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+