Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Քաանին սպասում է իր նախորդի՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ճակատագրին, եթե նա սպանի ամերիկացիներին։ Ռիա Նովոստիիփոխանցմամբ՝ այս մասին Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
«Նախագահ Թրամփը մի քանի տարի առաջ բացատրել է, որ ամերիկացիների կամ ԱՄՆ-ի շահերի դեմ ցանկացած հարձակում վճռական պատասխան կստանա, դա նախագահն ապացուցել է Սոլեյմանիի սպանության օրը»- հայտարարել է Հուքը:
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել իրանցի ժողովրդին, և նշել է, որ իրանցիները տառապում են երկրում գոյություն ունեցող ռեժիմի պատճառով:
ԱՄՆ-ն հունվարի 3-ին Իրաքում Սոլեյմանիի սպանության գործողությունն է իրականացրել, որին ի պատասխան Իրանը հարվածներ է հասցրել իրաքյան ռազմակայաններին, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի զինվորականները: Վարչակազմը Սոլեյմանիի սպանությունը բացատրել է նրանով, որ նա «անխուսափելի» հարձակումներ էր պատրաստում ԱՄՆ-ի դեսպանատան վրա: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսքն անանուն երկրներում չորս կոնկրետ դեսպանատների մասին է, թեևՊենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը նախագահի այդ հայտարարությունները չի հաստատել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







