Սիրիայի կառավարությանը հաջողվել է վերահսկողություն սահմանել Իրաքի և Թուրքիայի հետ սահմանի զգալի մասի նկատմամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենի հետ հանդիպման ժամանակ։
«Երկրում իրավիճակը բարելավվում է։ Տարածքը, որը վերահսկում են ահաբեկիչները, շարունակում է կրճատվել։ Սիրիայի կառավարությունը վերականգնել է վերահսկողությունը Իրաքի և Թուրքիայի հետ սահմանի զգալի մասի նկատմամբ», — ասել է Լավրովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







