Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ երկրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը, հայտնում է France Info-ն:
Ըստ ԶԼՄ-ի՝ երրորդ հիվանդը երկու հիվանդներից մեկի հարազատն է, ում հիվանդության մասին հայտնի էր դարձել ուրբաթ օրը:
Նշենք, որ վիրուսը սկզբնապես տարածվել էր Չինաստանում։ Ըստ վերջին տվյալների՝ նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում լարված է․ արձանագրվել է շուրջ 900 դեպք՝ 26 մահվան ելքով: 34 դեպքում հիվանդները բուժվել են: Դեպքեր են արձանագրվել նաև Ճապոնիայում, Թայլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում. բոլորը Չինաստանից բերովի:
Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության՝ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







