ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի աջակցել Իրանի՝ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումից հետո բանակցություններ վարելու կոչին։ Համապատասխան գրառումը նա կատաերլ է Twitter-ում։
«Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, սակայն ցանկանում է, որ պատժամիջոցները հանվեն։ Ոչ, շնորհակալություն», – արձագանքել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ավելի վաղ չի բացառել ամերիկյան կողմի հետ բանակցությունների հնարավորությունը, չնայած ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվանը: Նախարարի խոսքով՝ «Թրամփի վարչակազմը կարող է ուղղել անցյալը, վերացնել պատժամիջոցները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»:
Նկատենք, որ Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել Է հունվարի 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի կողմից իրականացված հրթիռային հարվածից հետո, որի հետեևանքով զոհվել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Ի պատասխան՝ Թեհրանը հունվարի լույս 8-ի գիշերը հրթիռային հարված է հասցրել Իրաքում գտնվող երկու օբյեկտներին, որոնք օգտագործել են ամերիկացի զինվորականները։
Հնդկաստանին կոչեր են արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ԶԼՄ
Հայաստանի հետ զարգացող հարաբերությունների ֆոնին կոչեր են հնչում Հնդկաստանին՝ ճանաչելու Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, գրում է The Week-ը։...