Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31-ի։ Ինչպես հաղորդում է «Անադոլու»-ն, այս մասին ասվում է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների և տարերային աղետների կանխման և հետևանքների վերացման վարչության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 45 մարդու։ Ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 1547 մարդ։
Հաղորդվում է, որ երկրաշարժի հետևանքով 76 շենք է ավերվել, 643 շինություն լրջորեն վնասվել է: 425 կառույցին պատճառվել է թեթև և միջին ծանրության վնաս։
Երկրաշարժին հաջորդել է 599 հետցնցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







