Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն եղել է ազգությամբ հայ Արա Զոբայանը, հայտնում էFox News-ը։
Զոբայանը եղել է բարձրակարգ օդաչու և ունեցել է անգամ մառախուղի պայմաններում թռիչքներ իրականացնելու իրավունք:
ՀամաձայնThe Mirror պարբերականի՝ նախքան Կալաբասասի լեռներում կործանվելը՝ ուղղաթիռը շուրջ 15 րոպե պտտվում էր Լոս Անջելեսի Գլենդեյլ քաղաքի երկնքում:
Ըստ մերիկյան WFAA հեռուստաալիքի՝ Արա Զոբայանը կործանվելու առաջ՝ վերջին պահին, կարողացել է շեղել ուղղաթիռի ուղղությունը Լոս Անջելեսի արվարձանի բնակելի թաղամասից։
Բերբանքի օդային տարածքում հունվարի 26-ի առավոտյան եղել է թանձր մառախուղ, սակայն տեղանքի առանձնահատկության հետ կապված ցամաքից չեն կարողացել հետևել չվերթին և ուղղություն տալ։
Հիշեցնենք, որ ավաղ հայտնի էր դարձել, որ NBA լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով: Ուղղաթիռում Բրայանթի հետ եղել է նաև նրա 13-ամյա դուստրը։
Կոբի Բրայանթը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն:
NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի` լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար:
Իսրայելի հետ հրադադարը փխրուն է․ Արաղչի
Իսրայելի հետ հրադադարը փխրուն է, հայտարարել է Իրանի Արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Tasnim-ը։ Նրա խոսքով՝ պատճառն ակնհայտ է, քանի...