Աֆղանստանի արևելքում գտնվող Գազնի նահանգում Ariana Afghan Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել, հայտնում է «Ռիա Նովոստին»-ին՝ հղում անելով 1TV հեռուստաալիքին։
Նախնական տվյալներով՝ օդանավում եղել է 83 մարդ։
Նշվում է, որ այդ տարածքը գտնվում է Թալիբանի վերահսկողության տակ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այնտեղ են մեկնել «հատուկ ուժեր»։
Ariana Afghan Airlines-ը Աֆղանստանի ազգային ավիաընկերությունն է, որը Քաբուլում գրասենյակ ունի, իրականացնում է ներքին և միջազգային փոխադրումներ։ Ավիաընկերությանն արգելված է չվերթներ իրականացնել Եվրամիությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







