Աֆղանստանի հյուսիս-արևելյան Բագլան նահանգում «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետևանքով զոհվել է իրավապահ մարմինների առնվազն 10 աշխատակից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ariana News գործակալությունը։
Նրա տեղեկություններով՝ գրոհայինները մայրուղու վրա հարձակվել են հսկիչ անցագրային կետի վրա։ Ոչնչացված ահաբեկիչների մասին տվյալներ չեն ստացվել։
Թբիլիսիի կենտրոնական շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել
Թբիլիսի կենտրոնական շուկայում՝ մետրոյի կայարանի հարևանությամբ, այսօր վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է RadioTavisupleba-ն: Հրդեհը մարվել է մի...