Նոր տեսակի կորոնավիրուսը կարող է շփման միջոցով հայտնվել մարդու օրգանիզմում աչքի լորձաթաղանթի միջոցով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի ներկայացուցիչ Լի Սինվանը։
«Նոր տիպի թոքաբորբով կարելի է վարակվել շփման ճանապարհով. եթե վիրուսը հայտնվի ձեր ձեռքերի մաշկի վրա, իսկ դուք անզգուշությամբ ձեռքերը հպեք աչքերին, ապա կարող եք վարակվել վիրուսով։ Դրա համար էլ անհրաժեշտ է պաշտպանիչ դիմակ կրել, ձեռքերը խնամքով լվանալ, դա կնվազեցնի վիրուսի տարածման և վարակվելու վտանգը», — նրա խոսքը մեջբերում է չինական թերթը:
Նոր տիպի թոքաբորբ առաջացնող կորոնավիրուսով վարակումը կարող է տեղի ունենալ 2 մ հեռավորությունից, հավելել Է Լի Սինվանը:
«Բոլորին անհրաժեշտ է պաշտպանիչ դիմակներ կրել և հնարավորինս կրճատել մտերիմ շփումների քանակը։ Այս պահին մտերիմ շփումը ենթադրում է մեկից մինչև երկու մետր հեռավորություն», — ասել է նա:
Լի Սինվանը հավելել է, որ կորոնավիրուսը տարածվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։
Նոր կորոնավիրուսով վարակված ՉԺՀ-ի բնակիչների թիվը երեքշաբթի օրը ավելացել է ևս 32-ով և հասել 4547-ի, մահացու ելքերի թիվը կազմում է 106:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







