ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանն ու պաշտոնական Դամասկոսը խոչընդոտում են Սիրիայի հյուսիսում խաղաղության հաստատմանը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
ԱՄՆ պետքարտուղարը գրել է, որ Ռուսաստանի, իրանական ռեժիմի, «Հզբոլլահի» և Ասադի ռեժիմի ցինիկ գործողությունները ուղղակիորեն խոչընդոտում են հաշտության հաստատմանը Սիրիայի հյուսիսում։
«Մենք քննադատում ենք այդ «բարբարոսական հարձակումները» և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել»,- գրել է Պոմպեոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







