Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:28

Պենտագոնը մտադիր է հիպերձայնային զենքի նախատիպերի չորս փորձարկում իրականացնել 2020 թվականին

Պենտագոնը, հիպերձայնային զենքի մշակման ծրագրի շրջանակներում, նախատեսում է 2020 թվականին իրականացնել զենքի նախատիպերի չորս թռիչքային փորձարկումներ, որոնք կարող են ձայնի արագությունից հինգ անգամ բարձր արագությամբ հասնել նշանակակետ։ Այս մասին երեքշաբթի Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի օգնական Մայք Ուայթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ուեյթը նշել է, որ նախատեսում են արձակումներ իրականացնել ծովից և օդից։

Անցյալ շաբաթ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, նշել է, որ, համաձայն ԱՄՆ 2020-ի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի, ռազմական գերատեսչությունը գրեթե կրկնակի՝ 5 մլրդ դոլարով ավելացրել է հիպերձայնային զենքի մշակման ներդրումները՝ հաջորդ հինգ տարվա ընթացքում։

Պենտագոնը նախկինում բազմիցս խոստովանել է, որ ԱՄՆ-ն հետ է մնացել Ռուսաստանից և Չինաստանից՝ հիպերձայնային զենքի արտադրության մեջ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 24-ին հայտարարել է, որ Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ առաջ է անցել այլ երկրներից առաջադեմ սպառազինությունների զարգացման մակարդակով, այդ թվում ՝ հիպերձայնային:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+