Ռուսաստանը կարճաժամկետ հեռանկարում ավելի մեծ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար, քան Չինաստանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել քաղաքական հարցերով ԱՄՆ Պաշտպանության նախարարի տեղակալ Ջոն Ռուդը հունվարի 28-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում զինված ուժերի հարցերով կոմիտեի լսումների ժամանակ:
«Երկարաժամկետ սպառնալիքը, որի համար մենք ավելի շատ ենք մտահոգված, գալիս է Չինաստանից, այնուհետ Ռուսաստանն է: Կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանը ներկայացնում է մեծ վտանգ»,-ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







