ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած պաղեստինա-իսրայելական կարգավորման ծրագիրը օգնում է կյանքի կոչել երկու պետությունների սկզբունքը՝ երկու ժողովուրդների համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Ոչ մի խաղաղ ծրագիր իդեալական չէ, բայց այդ ծրագրի դրականն այն է, որ առաջարկում է երկու պետությունների հարցի լուծում, այն երաշխավորում է, որ Երուսաղեմը կլինի ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինցիների մայրաքաղաքը», — ասել է նա՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:
Դիմելով ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին, որը նրան հարց է տվել Թրամփի խաղաղ ծրագրի մասին, Ջոնսոնն ասել է.
«Ես նրան կոչ եմ անում (Քորբինին), փոխանակ այդքան քննադատաբար տրամադրված լինի, շփման մեջ մտնի Պաղեստինի վարչակազմի նրա ու իմ ընկերոջ նախագահ Մահմուդ Աբասի հետ և կոչ անի նրան հավերժ համագործակցել այդ նախաձեռնության իրականացման համար, բանակցություններ սկսել քաղաքական վաակումի ստեղծման դեմ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







