Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն դեմ է քվեարկել 683 պատգամավորից 49-ը, ձեռնպահ՝ 13-ը, իսկ 621-ը քվեարկել են փաստաթղթի օգտին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Brexit-ի մասին օրինագիծն ավելի վաղ հաստատվել էր Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից, թագավորական վավերացմամբ դարձել օրենք։
Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա Եվրամիությունից հունվարի 31-ին, սակայն մինչ այս տարվա վերջը Միության և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններում ոչինչ չի փոխվի. կլինի անցումային գործընթաց, որի ընթացքում կողմերը կվարեն բանակցություններ հետագա հարաբերությունների վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







