Քրիստիան Չառլզ Ֆիլիպ Բեյլ՝ բրիտանացի դերասան, «Ոսկե Գլոբուս» և «Օսկար» մրցանակների դափնեկիր, հանդիսատեսին առավել հայտնի է Բեթմենի դերով Քրիստոֆեր Նոլանի համանուն եռագրությունում։ Ծնվել է 1974թ. հունվարի 30-ին Միացյալ Թագավորությունում՝ Ուելսում։
Քրիստիան Բեյլն առաջին անգամ աչքի է ընկել 13 տարեկանում Սթիվեն Սփիլբերգի «Արևի թագավորությունը» (1987) ֆիլմում կատարած իր դերով: Ֆիլմն իրական պատմություն էր՝ հիմնված Ջ.Գ. Բալլարդի պատմության վրա, որում Բեյլը խաղում էր մի անգլիացի տղայի դեր, ով առանձին էր ծնողներից և կորչում է ճապոնական ճամբարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
2000 թ. նա արժանում է քննադատական գնահատականի «American psycho» ֆիլմում իր մարմնավորած սերիական մարդասպանի կերպարի համար:
Բեյլը նկարահանվել է նաև Դավիդ Օ. Ռուսսելի «Մարտիկը» (2010) ֆիլմում որպես Դիքի Էկլունդ և արժանացել Ակադեմիական մրցանակի՝ որպես լավագույն դերասան:
Դերասանը նկարահանվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմում՝ կերտելով Քրիստոֆեր Մայերսի դերը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







