Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 29-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կա՛մ պետք է Թուրքիային հանձնի հինգերորդ սերնդի F-35 կործանիչները, կա՛մ վերադարձնի դրանց գումարը: Թուրքիայի նախագահի հայտարարությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Ընդ որում Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է գտնելու ամերիկյան կործանիչներին փոխարինող այլ երկրում կամ էլ սկսել սեփական արտադրությունը: Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան իրականացնում է հինգերորդ սերնդի TF-X (Turkish Fighter-X) կործանիչների մշակում, որը ներկայացրել է անցյալ տարվա սեպտեմբերին:
Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ չեն պատրաստվում հրաժարվել ռուսական C-400-ներից` այն անվանելով ավարտված գործարք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







