Չինաստանում նոր կորոնավիրուսի պատճառով թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 7711-ի, մահացու ելքերի թիվը հասել է 170-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հայտարարությանը։
Միայն չորեքշաբթի Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1737 նոր և 38 մահացու դեպք, որոնցից 37-ը՝ Չինաստանի Կենտրոնական Հուբեյ նահանգում։
ՉԺՀ-ի իշխանությունները հաստատել են թոքաբորբով հիվանդանալու առաջին դեպքը Տիբեթի ինքնավար շրջանում, որը Չինաստանի՝ այդ հիվանդությունից զերծ շրջաններից վերջինն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







