Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման գործադրումը կարող է հարկադրել իրանական ժողովրդին` ընդունելու երկրի քաղաքական կուրսը փոխելու որոշում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունվարի 30-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Մեծ Բրիտանիայի Արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ Իրանին գումար եւ հարստություն ստանալու հնարավորությունից զրկելը ճիշտ տարբերակ կլինի` հարկադրելու ընդունել ոչ պարզ որոշում, որպեսզի ժողովուրդը հնարավորություն ստանա փոխելու բնությունը եւ ռեժիմի վարքը, որն այդքան վատ է ծառայում Իրանում բնակվող 80 մլն բնակչությանը»,-ասել է Պոմպեոն:
Նշենք, որ 2018թ. նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ն վերաթարմացրել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները լրիվ ծավալով: Դրա տակ են ընկել իրանական նավթի արտահանման մատակարարումները, ինչպես նաև ավելի քան 700 բանկեր, ընկերություններ և ֆիզիկական անձինք: Դա տեղի է ունեցել 2018թ. մայիսի 8-ին իրանական միջուկային նախագծի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, որից հետո միջուկային գործարքի ապագան կասկածի տակ է հայտնվել։
2019թ. դեկտեմբերի 15-ին Միացյալ Նահանգները միակողմանի պատժամիջոցներ է սահմանել Ֆորդոյում ուրանի հարստացման իրանական օբյեկտի նկատմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







