Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:43

Մեծ Բրիտանիան այսօր դուրս կգա ԵՄ-ից

Միացյալ Թագավորությունն այսօր՝ հունվարի 31-ին, Լոնդոնի ժամանակով 23:00-ին դուրս կգա Եվրամիությունից․ կկայանա Brexit-ի վերջնական փուլը, հայտնում է BBC-ին։

Թեև այսօր Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից, բայց կմնա միասնական մաքսային տարածքում և կսկսի ԵՄ-ի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ:

Եթե մինչև տարեվերջ չհաջողվի պայմանավորվել համաձայնագրի շուրջ, ինչը շատ հավանական է, և Լոնդոնը չի առաջարկի անցումային շրջանի երկարաձգում, հնարավոր է 2021 թվականին Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև մաքսային խնդիրներ առաջանան: Նախկին կանոնները կկիրառվեն միայն Հյուսիսային Իռլանդիայի համար:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր հատուկ հեռուստատեսային ուղերձով կդիմի քաղաքացիներին:

Նշենք, որ Եվրախորհրդարանը էլ հունվարի 30-ին 621 կողմ, 49-ը դեմ և 13 ձեռնպահ ձայներով վավերացրել է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը։ Քվեարկությանը մասնակցել է 681 պատգամավոր։ Այս մասին հրապարակում կա ԵՄ- թվիթերյան պաշտոնական էջում։

Դեռ հունվարի 23-ին Brexit-ի մասին համաձայնագիրը ստորագրել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, իսկ դրա նախորդ օրը՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը։ Ըստ համաձայնագրի՝ հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա Եվրամիության կազմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+